Ռիո-2016. Միհրան Հարությունյանը արժանի պատասխան է տվել ադրբեջանցի մրցակցի վաղեմի արարքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի մրցաշարի 65 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը 4:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ռասուլ Չունաևին, դուրս է եկել եզրափակիչ:
Գոտեմարտից հետո Միհրանը զինվորի պես քայլելով` զինվորական պատիվ էր տվել: Այս քայլն ունի իր նախապատմությունը:
2014թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում` բրոնզե մեդալի համար պայքարում Չունաևը պետք է մրցեր Վարշամ Բորանյանի հետ, որը թեպետ նախորդ գոտեմարտում ոտքի մկանն էր վնասել, սակայն այնուամենայնիվ, չէր խուսափել գոտեմարտից:
Գոտեմարտը տևել էր ընդամենը 11 վայրկյան: Հաղթելով Բորանյանին, Չունաևը զինվորական պատիվ էր տվել և հայտարարել. «Ես Ադրբեջանի զինվոր եմ: Հային հաղթելով, ես չէի կարող նման կերպ չնշել հաղթանակը»:
Ահա և 2 տարի անց Միհրան Հարությունյանը ջարդելով ադրբեջանցուն, հիշեցրել է այս պատմությունն ու արժանի պատասխան տվել:
Այդ դրվագը` տեսանյութի վերջում: