Ռիո-2016. Միհրան Հարությունյանը հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը:
66 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակիչում լարված գոտեմարտում կարողացավ հաղթել 2013թ. աշխարհի չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուին:
Հայ ըմբիշը դուրս եկավ կսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ռասուլ Չունաևը: