211652_close_icon
views-count1866 դիտում article-date 22:14 16-08-2016

Թմրագլանակներ՝ նախկինում 2 անգամ դատապարտվածի ծխախոտատուփում

Օգոստոսի 15-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Ժդանովի փողոցի թիվ 18 հասցեի դիմացից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Արսեն Ն.-ին: Խուզարկությամբ նրա մոտ եղած ծխախոտատուփում հայտնաբերվել է երկու գլանակ` լցված յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով: Արսեն Ն.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, այն քաղել է Գյումրիի Ստրոմմաշ թաղամասի մոտերքից, չորացրել և մանրացրել է հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր