211652_close_icon
views-count2433 դիտում article-date 14:20 20-01-2015

5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտվածի հարազատները անժամկետ հացադուլ են հայտարարել

5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված «Մանանա Գրեյն»-ի նախկին աշխատակից Բ․Ա-ի  հարազատները նախագահական նստավայրի մոտ անժամկետ հացադուլ են հայտարարել: Նրանց ստարելու համար այնտեղ են հավաքվել նաեւ նրանց ընկերներն ու ազգականները: Նրանք SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ արդարացի վճիռ են պահանջում եւ, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս աբսուրդային գործը վերցնի իր վերահսկողության տակ եւ պահանջի, որպեսզի Բ․Ա-ին ազատ արձակեն: Նշենք նաեւ, որ հարազատները բողոք են ներկայացրել ընդդեմ Մուշեղ Ալեքսանյանի և դատախազ Տիտան Ուզոյանի: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված Բ․Ա-ի դատավճիռը վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Բ․Ա-ի հարազատները:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Բ․Ա-ի ընտանիքի անդամները Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել, իսկ Բ․Ա-ն 10 օրից ավելի է, ինչ հացադուլի մեջ է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրա հայրը պատմել էր, որ որդին 2 տարի և 6 ամիս է՝ անհիմն անազատության մեջ է: Նրա խոսքով՝ իր որդին ՀՀ-ի լավագույն ուսանողներից մեկն է եղել, ով ոսկե մեդալով ավարտել է Ալեք Մանուկյան անվան վարժարանը, ԵՊՀ-ի մագիստրատուրան: Իսկ աշխատանքի անցնելուց հետո որդուն մեղադրել են «Մանանա Գրեյ»-ից 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու մեջ, իբր թե համակարգչի միջոցով հանցագործներին տեղեկություն է հաղորդել: Հայրը  նշել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի հիմնավորել մեղադրանքը եւ որդուն դատապարտել է ոչ թե ապացույցների հիման վրա, այլ վարկածի: 

Լրացում 29.10.2024․ Մոռացված լինելու իրավունքից ելնելով՝ SHAMSYAN.com-ը փոխել է դատապարտյալի և նրա հարազատների անուները։
 

Նմանատիպ նյութեր