14696 դիտում
17:19 16-08-2016
Ակնհայտ փոփոխություններ կան առաջնագծում. Սամվել Մարտիրոսյան
Թալիշ, Աղդամ և Ջաբրայիլ այցելած մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով երեկ է վերադարձել Արցախից, ներկայացրեց, թե ինչ ակնհայտ դրական փոփոխություններ է տեսել առաջնագծում:
«Փոփոխությունները երկու տիպի են. առաջինը՝ մեր կորցրած դիրքերի հետ կապված ինժեներական փոփոխությունները: Հատկապես Լելե Թեփեի կողքը, այնտեղ բանակը, փաստացի, պարտադրված ինչ-որ փոփոխություններ է արել, և մեր դիրքերը հարվածի տակ էին, հիմա այս ամենը փոխվել է:
Երկրորդը՝ ընդհանուր ստրուկտուրային են, ահռելի ինժեներական աշխատանքներ, թմբեր են կիլոմետրերով սարքվել, ճանապարհներ, ջրի մատակարարում դեպի դիրքեր, ամբողջ երկայքնով հսկվում է տարածքը տեսախցիկների կողմից»,- [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեց փորձագետը:
Հասկանալի պատճառներով՝ նա շատ մանրամասներ չի կարող փոխանցել:
Սակայն նշելու համար, թե որքան կարևոր է նման սարքավորումներով կահավորվելը՝ նշեց, որ, օրինակ, ապրիլյան պատերազմի օրերին Աղդամի ուղղությամբ հակառակորդը բավական մեծ թվով տանկեր էր կուտակել. Սակայն դրանք տեսանելի չէին թմբերի հետևից, սակայն այն ժամանակ առկա երկու տեսախցիկներից մեկի շնորհիվ այդ ամենը բացահայտվել էր և մեր հրետանին ադրբեջանցիների գրոհը այդ ուղղությամբ կասեցվել էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2259 դիտում
16:59 06-02-2016
Ակնհայտ է, չէ՞, որ պաշտոնյաներին արված «նվիրատվությունները» նվիրատվություն չեն. Արմեն Մարտիրոսյան
1126 դիտում
19:50 05-03-2024
Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ կան, դեռ հայտնի չէ, թե դրանք ինչ են․ Սամվել Մարտիրոսյան
5809 դիտում
13:45 28-02-2020
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մարտիրոսյան
Այս բաժնից
925 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
793 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
694 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին