2259 դիտում
16:59 06-02-2016
Ակնհայտ է, չէ՞, որ պաշտոնյաներին արված «նվիրատվությունները» նվիրատվություն չեն. Արմեն Մարտիրոսյան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այն վարչական տուգանքը, որը նախատեսված է պետական բարձաստիճան պաշտոնաների համար`իրենց գույքի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ հայտարարագրելու համար, որևէ ձևով չի կարող կոռուպցիայի դեմ պայքարի գործիք հանդիսանալ:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել էր, որ կա պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի վերաբերյալ ոչ ստույգ տվյալներ հայտարարագրելու համար վարչական , ինչպես նաև՝ քրեական պատասխանատվություն ենթարկելու նախագիծ:
«Ակնհայտ է, որ բազմամիլիոն, հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ունեցվածքի չհայտարագրման համար տուգանքը չի կարող որևէ ձևով արդյունավետ միջոց լինել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Անդադառնալով Հայաստանում տարածված այն մոտեցմանը, որ երբ որևէ պաշտոնյայի հարցնում են, թե որտեղի՞ց տասնյակ հազարավոր դոլարների գույք` ավտոմեքենա, բնակարան և այլն, վերջիններս սիրում են նշել, որ սանիկից, ընկերոջից կամ մեկ այլ բարի մարդուց են ստացել` որպես նվիրատվություն:
»Նախ, պետական պաշտոնյաները նման նվիրատվություններ ընդունելու իրավունք չունեն,և երկրորդ` նվիրատվության աղբյուրը պետք է հրապարակային լինի. իրո՞ք այդ անձը ազգակցական, ընկերական կապ ունի,եթե ընկերական կապ ունի, ինչի համար է այդ նվերն արել, ինչ առիթով: Եվ հետո միանշանակ է, որ Հայաստանում նման նվիրատվությունները պատահական չեն լինում և դա կոռուպցիոն մեխանիզմի բաղկացուցիչ մաս է: Հակառակ դեպքում, բոլոր քաղաքացիները միմյանց այդպիսի նվերներ կանեին: Ակնհայտ է, որ այդ նվերները տրվում են պաշտոնի հետ կապված»,-ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Իսկ, կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ըստ նախկին պատգամավորի, ` պետք է նայել կոռուպցիայի հիքմերին և դրանք վերացնել, «ոչ թե հետևանքների ուղղությամբ ինչ-որ ձրական քայլեր անել»:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը սա համարում է ընդմենը միջազգային հանրության աչքին թող փչելու ինչ-որ ձև, որ «տեսեք, սենց քայլ ենք արել»:
Իրականության մեջ անհրաժեշտ են, ըստ նրա, այլ շատ կարևոր քայլեր, որոնցից առաջինը հասարակության կողմից հանրային պատժի և վերահսկողության մեխանիզմի ներդրումն է, որի լավագույն միջոցը ընտրություններն են:
Այսինքն` բոլոր այն անձիքն,ո րոնք «կան կոռուպցիայի մեջ», հանրային վերահսկողության ընտրական մեխանիզմներով կբացառվեր որևէ տեսակի պաշտոն ունենալը:
Արմեն Մարտիրոսյանը ցավով նկատեց, որ միջազգային գործընկերն էլ օգնում են, որպեսզի համակարգային կոռուպցիան Հայաստանում արմատանա : Նա նկատի ունի տարբեր միջազգային ֆինանսական կառույցների կողմից մեզ բազմամամիլիարդ վարկերի ու փոխառությունների տրամադրումը, որոնք, որպես կանոն, ծախսվում են, մեղմ ասած, անարդյունավետ:
Նմանատիպ նյութեր
14693 դիտում
17:19 16-08-2016
Ակնհայտ փոփոխություններ կան առաջնագծում. Սամվել Մարտիրոսյան
Այս բաժնից
805 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
712 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին