Հայտնաբերվել է օձ
Օգոստոսի 15-ին, ժամը 19.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Արցախի թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը։
Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք։
***
Օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 65 տան բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն Ա. Շ.-ի տան բակում գտնվող ավտոտնակում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: