211652_close_icon
views-count3050 դիտում article-date 22:42 15-08-2016

Թուրքիայում լուծարվել է կապի նախարարությունը

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը հայտնել է կապի և հաղորդակցության նախարարության լուծարման մասին: Այս մասին տեղեկացնում է Habertürk հեռուստաալիքը: Ըստ փոխվարչապետի ՝ գերատեսչության լիազորությունները փոխանցվել են բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվության հարցով վարչությանը: «Կապի և հաղորդակցության նախարարությունը լուծարվել է»,- հայտարարել է նա ճեպազրույցի ընթացքում:

Նմանատիպ նյութեր