3317 դիտում
16:45 05-08-2014
Լուծարվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Վանքի «Գանձասար» ճամբար» ՊՈԱԿ-ը
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրը նիստում հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով:
Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծի համաձայն առաջարկվում է տնտեսության մեջ արձանագրել որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալները` դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը:
«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվում է դատարաններում ներդնել դատական նիստի ձայնային արձանագրման համակարգ: «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի համաձայն կհստակեցվեն գյուղատնտեսական տեխնիկայի և նոր մտցրած տրակտորային կցանքներ հասկացության հաշվառման պայմանները և շահագործման կանոնները: Ըստ նախագծի` կսահմանվի տրակտորիստ-մեքենավարի որակավորման քննություններին մասնակցելու տարիքը: Օրինագծի ընդունումից հետո տրակտորիստ-մեքենավարները հնարավորություն կունենան որակավորման քննություններին մասնակցել 17 տարեկան հասակում: Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի հաստատմանը:
Կառավարության որոշմամբ հաստատվել է պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Գործադիրի նախկին որոշումներից մեկում արված փոփոխությամբ առավել պահանջվող մասնագետների հետ 3 տարի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը կփոխարինվեն 5 տարի ժամկետով՝ նպատակ ունենալով անվճար տեղերի շրջանակներում ուսումնառած ուսանող-շրջանավարտների գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները հնարավորինս ծառայեցնել երկրին: Նախատեսվում է նաև պայմանագրի պահանջների խախտման դեպքում ուսանող-շրջանավարտի կողմից պետական բյուջե փոխհատուցել պետության կողմից վերջինիս համար ծախսված գումարը և սահմանել տույժ՝ ծախսված գումարի 30 տոկոսի չափով: Կարևորելով հարցը` վարչապետը հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել ոլորտն ուսումնասիրելու և ծրագրի արդյունավետության բարձրացման վերաբերյալ նոր առաջարկություններ ներկայացնելու համար:
Նիստում ընդունված որոշման համաձայն կմշակվի հստակ մեթոդաբանություն` հաշմանդամության կարգի որոշման ժամանակ սուբյեկտիվ մոտեցումները բացառելու և միասնական քաղաքականություն ցուցաբերելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կենթարկվեն, եթե նրանք իրենց նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել են մշտական բնակության վայրում` արտագնա կարգով: Այդ դեպքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում:
Կառավարությունը սահմանել է աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը. կապահովվի գործատու-աշխատանք փնտրողի անմիջական կապը` սրանով նպաստելով զբաղվածության խնդրի լուծմանը:
Լուծարվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Վանքի «Գանձասար» ճամբար» ՊՈԱԿ-ը` շենքը ՀՀ մատենադարանի ԼՂՀ մասնաճուղի վերածելու նպատակով: Գույքը կհանձնվի ԼՂՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի տնօրինությանը, որպեսզի այն օգտագործվի նախարարության կողմից կազմակերպվող ճամբարների համար:
Կառավարությունը փոփոխություն է մտցրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բուհեր-ում ուսուցումը շարունակելու կարգում: Ըստ դրա գնահատման 10 միավորանոց համակարգում 7 և ավելի միջին միավոր ունեցող շրջանավարտներին իրավունք կտրվի ուսուցումը շարունակել բուհ-երում: Հաստատվել է նաև այն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների ցանկը, որոնց գծով թույլատրվում է շրջանավարտների տեղափոխում բուհեր: Կառավարությունը հավանության է արժանացրել ԼՂՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
16:18 14-12-2023
Որեւէ մեկի հայտարարությամբ չի կարող ԼՂՀ-ն լուծարվել. Սերժ Սարգսյան. News.am
3910 դիտում
14:36 19-02-2017
Փակ են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները
Այս բաժնից
1918 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1318 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1150 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ