Գաղտնազերծվել է նոր Honda Civic-ը. այն շուկայում կհայտնվի 2017թ.-ի սկզբին. ՖՈՏՈՇԱՐՔ
Honda ընկերությունը գաղտնազերծել է նոր Honda Civic սեդանը, որի թողարկումը նախատեսվում է 2017թ.-ի սկզբին:
Նախորդ մոդելից այն տարբերվում է ոչ միայն արտաքին տեսքով, այլ տեխնիկական տվյալներով: 176 ձիաուժ հզորությամբ Նոր մոդելը 13 սմ-ով ավելի երկար է և 3 սմ-ով ավելի ցածր ու լայն:
ԱՄՆ-ում կվաճառվի նաև նոր Honda Civic կուպեն:
Նոր Honda Civic սեդանը կներկայացվի Փարիզում կայանալիք ավտոշոուի շրջանակում՝ հոկտեմբերին, իսկ 2017թ.-ի սկզբին կհայտնվի շուկայում:
Ներկայացնում ենք լուսանկարները: