Մի քանի օրից վաճառքի կհանվի նոր սերդի Honda Civic-ը
Dongfeng Honda ընկերությունը հայտարարել է մայիսի 17-ին նոր սերնդի Honda Civic-ի՝ վաճառքի հանելու մասին:
Նոր սերնդի մոդելը համալրված կլինի ռադիատորային նոր սև ճաղավանդակով, լուսադիոդային լուսարձակներով, օրիգինալ անվասկավառակներով, մուլտիմեդիայի սենսորային դիսփլեյով, կաշվե սրահով և առանց բանալիի շարժիչը գործի դնելու հնարավորությամբ:
Նոր Honda Civic-ի բազային սեդանի հզորությունը կկազմի 180 ձիաուժ, իսկ սպորտային տարբերակը հագեցած կլինի 2,0 լ աշխատանքային ծավալով տուրբո շարժիչով, որը 220 ձիաուժ հզորություն կապահովի: