211652_close_icon

Թուրք դատախազին ձերբակալել են երկրից փախչելու պահին

views-count1278 դիտում article-date 16:44 15-08-2016
Թուրքիայի Էրզրում քաղաքի դատախազ Էքրեմ Բեյազթաշը ձերբակալվել է այն պահին, երբ հեղաշրջման փորձից հետո փորձում էր հատել թուրք-սիրիական սահմանը։ Այդ մասին հաղորդել է Dogan գործակալությունը։ Թուրք ժանդարմները դատախազին նկատել և ձերբակալել են կիրակի երեկոյան։ Վերջինս հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները հեռացրել էին նրան զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև նրան ձերբակալելու հրաման էր տրված։

Նմանատիպ նյութեր