211652_close_icon
views-count1191 դիտում article-date 14:48 15-08-2016

26-ամյա քաղաքացուն հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 13-ին, ժամը 19.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր