211652_close_icon
views-count1444 դիտում article-date 16:21 12-03-2015

Խարդախության և կեղծիքների համար հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արսեն Հ.-ն, որը 2014 թ. հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի և 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր