Դասալքության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին 14 տարի անց` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Փետրվարի 22-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Խ.-ին, ով 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
ՀՀ Ոստիկանության մամլո ծառայություն