ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը առաջադրվել է Էջմիածին համայնքի ղեկավարի թեկնածու
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կրկին առաջադրվել է Էջմիածնում՝ որպես սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին ԵԿՄ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Կ. Գրիգորյանը երկու ժամկետ պաշտոնավարում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում։ Նա, լինելով անկուսակցական, ինքնառաջադրվել է:
Հիշեցնենք, որ երեկվանից սկսվել է սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի 316 համայնքներում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումը: