19666 դիտում
23:30 14-08-2016
Խորենացին, Սասնա ծռերը և Արթուր արքան
Բրիտանացիների պատմահայր Ջեֆրի Մանմեթացու (անգլ.՝ Geoffrey of Monmouth, լատ.՝ Galfridus Monemutensis) «Բրիտանիայի թագավորների պատմությունը» 12 հատորանոց աշխատությունը (գրված 1145 թ., լատիներեն) սկսվում է Տրոյական պատերազմից (երբ տրոյական հերոս Էնեյի որդի Բրուտը ոտք է դնում Ալբիոն կղզի, այն վերանվանում իր անունով՝ Բրիտանիա, հաղթում կղզու բնակիչներին՝ հսկաներին, հիմնում քաղաք՝ Նոր Տրոյա, որը հետագայում վերանվանվում է Լոնդոն) և ավարտվում VII դարով, երբ սաքսերը գրավում են Բրիտանիան և հաստատում գերիշխանություն: Մանմեթացին, Պատմությունը գրելիս, հղում է անում ոմն՝ Ուոլտեր Օքսֆորդացու աշխատությանը: Պատմաբանները պնդում են, որ Ուոլտեր Օքսֆորդացի անունով պատմիչ չի եղել: Բացի այդ, Պատմության մեջ բազմաթիվ պատմական անճշտություններ կան:
Այնուամենայնիվ, Մանմեթացու Պատմությունը, մասնավորապես՝ Լիր արքայի և Արթուր արքայի մասին չափազանց հետաքրքիր պատմությունները, ինչպես նաև՝ «Մերլինի մարգարեությունները», մշակութային հսկայական ազդեցություն են ունեցել արևմտյան քաղաքակրթության վրա: Այդ պատմության առանձին հերոսերի մասին հետագայում գրվել են արժեքավոր գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում՝ Արթուր արքայի և Կլոր սեղանի ասպետների մասին ասպետական վեպերը, որոնք գրել է սըր Թոմաս Մելորին (syr Thomas Malory) «Մարշալսի» բանտում (բանտ Լոնդոնում, Թեմզա գետի հարավային ափին, նախատեսված ազնվական ծագում ունեցող հանցագործների համար):
[img]/ups/images/0302062001471178288107476.jpg[/img]
[i]Լոնդոնի Մարշալսի բանտի երբեմնի տեսքն ու ներկա վերակառուցված շենքը[/i]
Սըր Թոմաս Մելորին ծնվել է 1405թ. ազնվականի ընտանիքում, Բրիտանիայի թագավորության Ուորկշիր կոմսությունում: 20 տարեկանում (հոր մահից հետո) հարուստ ժառանգություն է ստանում: 26 տարեկանում օծվում է ասպետ և ծառայության անցնում բրիտանական արքունիքում: 30 տարեկանում Մելորին ներկայացնում է Ուորկշիր կոմսությունը Բրիտանիայի խորհրդարանում, մասնակցում հարկահավաքության աշխատանքներին, ղեկավարում ասպետական զորքերը Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմում (Յորքերի և Լանկաստերների տոհմերի միջև 30-ամյա պատերազմ (1455-1485թթ.)): Սկզբում նա կռվում է Յորքերի (Սպիտակ վարդեր) կողմից, հետագայում պաշտպանում Լանկաստերներին (Կարմիր վարդեր):
[img]/ups/images/0484591001471178339195958.jpg[/img]
[i]Լանկաստերների և Յորքերի տոհմերի զինանշանները[/i]
Պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով 1449թ. Մելորին հեռացվում է արքունիքից: Իսկ մի քանի տարի անց, հերցոգ Բեքինգեմի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվում է, սակայն դատապարտվում է բռնաբարության մեղադրանքով և 8 տարի անցկացնում «Մարշալսի» բանտում: Բանտից ազատ է արձակվում 1460-ին, Յորքերի ժամանակավոր հաղթանակից հետո: Սակայն որոշ ժամանակ անց կրկին դատապարտվում է, սակայն այս անգամ քաղաքական դրդապատճառով՝ Լանկաստերներին հրապարակավ պաշտպանելու համար: Մի քանի անգամ փորձում է փախչել բանտից, սակայն ամեն անգամ ձերբակալվում ու բանտ վերադարձվում: Վերջապես ազատ է արձակվում 1470թ. երբ լանկասստերները գրավում են Լոնդոնը: Թոմաս Մելորին վախճանվում է 1471թ. մարտի 14-ին: Թաղված է Լոնդոնի Գորշ եղբայրների եկեղեցում (ֆրանցիսկյան միաբանություն):
[img]/ups/images/0607317001471178352362416.jpg[/img]
[i]«Արթուրի մահը» գրքի առաջին հրատարակության շապիկն ու տիտղոսաթերթը[/i]
Թոմաս Մելորին բանտում գրում է Արթուր արքայի մասին 8 գիրք («Ուտեր արքայի ամուսնությունից մինչև Արթուր արքան...», «Փառահեղ պատմություն Արթուր արքայի և Հռոմի կայսր Լուցիոսի մասին», «Պատմություն ազնիվ սըր Լճի Լանսելոտի մասին», «Պատմություն սըր Գարեթ Օրկնեացու մասին», «Գիրք սըր Տրիստրամ Լիոնացու մասին», «Պատմություն Սանգրեալի մասին, կամ սխրանք հանուն Սուրբ գավաթի», «Գիրք սըր Լանսելոտի և թագուհի Գինեվերի մասին», «Արթուրի մահը»):
[img]/ups/images/0074618001471178367851426.jpg[/img]
[i]Լճի լեդին Արթուրին պատմում է Էքսկալիբուր թրի մասին
Մելորին այս վեպերը գրելու ժամանակ օգտվում է գերազանցապես Ջեֆրի Մանմեթացու «Բրիտանիայի թագավորների պատմությունը» աշխատությունից, որը բրիտանացիների համար նույն նշանակությունն ունի, ինչ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» հայերի համար: Մանմեթացու Պատմությունը մինչ այդ հետաքրքիր էր միայն գիտական շրջանակների համար, սակայն Մելորիի գրքերը հետաքրքրեցին ժողովրդին, հետագայում նաև՝ անգլալեզու աշխարհին:
[img]/ups/images/0892246001471178381118710.jpg[/img]
Արթուր արքա (Ջեֆրի Մանմեթացու Պատմության գրքի նկարազարդում, 15-րդ դար)[/i]
Այլ կերպ ասած՝ Մելորին բրիտանացիների համար ստեղծեց նոր էպոս, որն իր նշանակությամբ համեմատելի է Հոմերոսի «Իլիականի» կամ «Սասնա ծռեր» էպոսի հետ: Մշակութաբանները միակարծիք են, որ Արթուր արքայի մասին վեպերի ազդեցությամբ բրիտանացի ժողովուրդն ազնվացավ, ձեռք բերեց ինքնագիտակցություն, հաստատեց իրեն որպես քրիստոնյա և քաղաքակիրթ ազգ: Մեծ է նաև այդ վեպերի ազդեցությունը հասարակական համերաշխության առումով. Գրքերի հրատարակումից հետո Բրիտանիայում երկար ժամանակ միջտոհմային պատերազմներ չեն մղվել: Դրական ազդեցություն է ունեցել նաև Մերլինի կերպարը, որը բրիտանացիներին մղել է զարգացնել կրթությունն ու գիտությունը: Արթուրի մասին գրքերը անգլիացիներին ներշնչել են քաղաքակրթական շատ մեծ հավակնություններ, որոնք Անգլիայի քաղաքական առաջընթացի համար դրական խթան են հանդիսացել:
[img]/ups/images/085956500147117839724351.jpg[/img]
[i]Մերլինն իր հայտնությունններն է կարդում Որտիգեն թագավորին[/i]
Թոմաս Մելորիի լեզուն կենդանի է, պարզ, ազնիվ և համարձակ: Պատմական դրվագների նկարագրությունը թափանցիկ է, տպավորիչ: Մելորին համարվում է անգլիական էպիկական ռեալիզմի հիմնադիրը: Սակայն նրա վեպերն ավելի շատ նման են փաստավավերագրական արձակի, քան էպոսի: Նա հրապուրված է եղել Տաճարական ասպետների միաբանության (Templiers) գաղափարներով, որոնք նկատելի են նաև Սուրբ Գավաթի մասին պատմության մեջ: Եվ ենթադրելի է, որ Մելորիի նկատմամբ քաղաքական հալածանքները ինչ-որ չափով պայմանավորված են եղել այդ հանգամանքով: Ենթադրություն կա նաև, որ Ջեֆրի Մանմեթացին նույնպես տարված է եղել Տաճարականների գաղափարներով, և Կլոր սեղանի ասպետների մասին պատմություններում ակնարկում է Տաճարականների մասին:
[img]/ups/images/0603416001471178411364131.jpg[/img]
[i]Կլոր սեղանի ասպետները[/i]
Արթուր արքայի և Կլոր սեղանի ասպետների մասին վեպերը հրատարակվում են Մելորիի մահից հետո՝ 1485թ.: Անգլիայի առաջին հրատարակիչ Ուլիյամ Քեքսթոնը սկզբում հրատարակում է «Արթուրի մահը» գիրքը, իսկ այնուհետև Մելորիի մյուս բոլոր գրքերը: 1634թ. Արթուր արքայի մասին գրքերն արգելվում են Բրիտանիայում, իբր դրանք չեն համապատասխանում բողոքականության ոգուն:
[img]/ups/images/0495163001471178432982166.jpg[/img]
[i]Սըր Թոմաս Մելորին բանտում և հրատարակիչ Ուիլյամ Քեքսթոնը (15-րդ դար)[/i]
Սական 19-րդ դարի վերջին Արթուր արքայի մասին գրքերը կրկին վերահրատարակվում են: Հետաքրքրությունը ավելի է մեծանում է 20-րդ դարի 30-ական թվականներին՝ Մեծ դեպրեսիայի տարիներին, երբ հայտնաբերվում են Մելորիի ձեռագրերը (պարզվում է, որ դրանք խիստ տարբերվում են հրատարակված գրքերի բովանդակությունից: Վարկած կա, թե առաջին հրատարակիչները ոչ միայն խմբագրել, այլև էականորեն փոփոխել ու ճոխացրել են Մելորիի ստեղծագործությունները): Իսկ անցյալ դարի վերջին Արթուր արքայի մասին պատմությունները հայտնի են դառնում ամբողջ աշխարհին՝ այդ մոտիվներով նկարահանված բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի շնորհիվ:
[img]/ups/images/0740105001471178444259162.jpg[/img]
Հայերի և բրիտանացիների միջև մշակութային ընդհանրություններն ակնառու են. (սթոունհենջի և քարահունջի նմանությունը, հայերենում և անգլերենում ընդհանուր բառերի առկայությունը, և այլն): Ոճական և խորհրդանշական բազմաթիվ ընդհանրություններ կան Մովսես Խորենացու և Ջեֆրի Մանմեթացու պատմությունների մեջ. Երկուսն էլ գերազանցապես անդրադառնում են թագավորների բնավորություններին և գործերին, առանցքում պահելով ազատության-անկախության գաղափարը:
[img]/ups/images/097351700147117845869145.jpg[/img]
[i]Պատմահայր Ջեֆրի Մանմեթացի[/i]
Խորենացու պատմության հերոսների մասին ևս գրվել են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք նպատակ են հետապնդել ազնվացնելու ժողովրդին, բարձրացնելու նրա ինքնագիտակցությունը: Այս խնդրին էր ժամանակին ուղղված նաև Գարեգին Սրվանձտյանի կողմից մշակված «Սասնա ծռեր» էպոսը, որն նույնպես միավորել է ժողովրդին և ազգային ինքնասիրություն ներշնչել: Ենթադրություն կա, թե Թոմաս Մելորին ծանոթ է եղել «Սասնա ծռեր» էպոսին, քանի որ Էքսկալիբուրի մասին դրվագը շատ նման է «Թուր կեծակիի» մասին պատմությանը (ի դեպ՝ Մելորիի ձեռագրում Էքսկալիբուրը բարձրացվում է լճի հատակից, ինչպես Թուր կեծակին, իսկ հրատարակված տարբերակում այն դուրս է քաշվում քարից): Սակայն ի տարբերություն «Սասնա ծռերի», Արթուր արքայի մասին գրքերում շատ են զուտ քաղաքական և գաղափարական պատկերներն ու կերպարները, ինչը վկայում է հեղինակի և ընթերցող հասարակության քաղաքական հասունության, սթափության և մշակութային-քաղաքակրթական հավակնությունների մասին:
[img]/ups/images/0153216001471179456761286.jpg[/img]
[i]Արթուր արքայի և Սասունցի Դավթի արձանները[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
16769 դիտում
23:00 31-07-2016
Պանտագրյուելը և Սասնա Ծռերը
14811 դիտում
23:04 06-08-2016
Արեգնազանը, ազատության համար պայքարն ու Սասնա ծռերը
31693 դիտում
23:22 19-08-2016
Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»
Այս բաժնից
6499 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6859 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան