211652_close_icon
views-count31693 դիտում article-date 23:22 19-08-2016

Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»

Եղիշե Չարենցը Հայաստանի պետական հրատարակչության՝ Հայպետհրատի հայ և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիրն էր 1934-35թթ.: Այդ տարիներին Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Տպագրվում են բազմաթիվ արեքավոր գրքեր, այդ թվում՝ լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը՝ Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ (Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Նախաբանն ու ծանոթագրությունները կազմում է Կարապետ Մելիք-Օհանջանյանը): Կարապետո Մելիք-Օհանջանյանը հուշերում գրում է. [b]««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ՝ ինչպիսի ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «Ծռերի» Ա հատորը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում... - Շնորհավորում եմ,- մեկնեց իր ձեռքը մեզ:- Ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»:[/b] [img]/ups/images/0414419001471590783330031.jpg[/img] [i]Կարապետ Մելիք-Օհանջանյան[/i] «Սասնա ծռեր» էպոսի հրատարակումից հետո Չարենցին հեռացնում են Հայպետհրատից և Գրողների միությունից: 1936թ. սեպտեմբերի 24-ից նրան տնային կալանքի տակ են վերցնում: Այդ օրերին Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր տեսարանի: [b]«Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր...»[/b] [img]/ups/images/0359481001471596468500804.jpg[/img] [i]Չարենցն ու Իսահակյանը Վենետիկի Սբ Մարկոսի հրապարակում 1924թ.[/i] Մինչև 1937թ.-ի հուլիսի 27-ը Չարենցը մնում է տնային կալանքի տակ: Այդ օրը չեկիստները ներխուժում են Չարենցի բնակարան և նրան տանում բանտ, մեղադրելով ազգայնականության, հակահեղափոխականության և ահաբեկչության մեջ: Իզաբելան (Չարենցի կինը) նամակ է գրում ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Միկոյանին և խնդրում ազատել Չարենցին (Խորհրդային հակամարդկային վարչակարգը, այդ նամակը հիմք ընդունելով, 1938թ. նոյեմբերի 23-ին Չարենցի հանցագործությունները պարտակելու մեղադրանք է ներկայացնում Իզաբելային, դատապարտում և 5 տարի աքսորում Ղազախստան): Հոկտեմբերի 6-ին Չարենցը կնոջը՝ Իզաբելային գրում է. [b]«Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»[/b]: [img]/ups/images/0149087001471590811226279.jpg[/img] [i]Իզաբելա Չարենց[/i] Չարենցը մահանում է 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան: Սակայն նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզ չեն: Կա երեք վարկած: Խորհրդային պաշտոնական վարկածով Չարենցը նախքան մահը օրեր շարունակ տառապել է մորֆի չօգտագործելու հետևանքով, հյուծվել, հիվանդացել է (ենթադրաբար՝ լյարդի, երիկամների, սիրտ-թոքային անբավարարությամբ): Հիվանդ Չարենցին տեղափոխել են բանտի հիվանդանոց, որտեղ և մահացել է: Կա նաև նոյեմբերի 28-ին կատարված դիահերձման արձանագրություն, որի մեջ նշված է. [b]«Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած: Ձախ կրծքավանդակին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա. Չ»»[/b] (բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկի մահվան թվականը): Սակայն դրանից մոտ մեկ ամիս առաջ Չարենցն Իսահակյանին գրել էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չի հուղարկավորվել: Սա հիմք է տալիս կարծելու, որ պաշտոնական վարկածը կեղծ է: [img]/ups/images/0494159001471596484977139.jpg[/img] [i]Արփենիկ Տեր-Աստվածատրյան (Չարենցի առաջին կինը)[/i] Երկորդ վարկածը հիմնված է խցակիցների վկայությունների վրա: Ըստ այդմ Չարենցին սպանել են ծեծելով: Ծեծը սկսվել է նախ բանտախցում, որտեղ ռուս սպաները ճտքակոշիկներով (սապոգ) դաժանաբար ծեծել են Չարենցին: Այնուհետև ծեծը շարունակվել է քննչական սենյակներում: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Եվ այդ օրը Չարենցին ծեծված-ջարդված տարել են բանտի հիվանդանոց, որտեղ նա մնացել է 10 օր: Չստանալով որևէ բժշկական օգնություն, Չարենցը ստացած վնասվածքներից մահացել է (ենթադրաբար՝ ներքին արյունահոսությունից): Այնուհետև Չարենցի դին գիշերով հանել են բանտից, տարել ամայի մի վայրում թաղել: Երրորդ վարկածը վերագրվում է դահիճներից մեկին՝ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդու, որը հետագայում ստացել է գնդապետի կոչում և արժանացել Լենինի շքանշանի: 1997թ. լույս է տեսնում հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» վերնագրով. [b]«1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան Չարենցին հանում են Երևանի բանտից և նստեցնում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին մի բարձրաստիճան չեկիստ, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ: Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ բարձրաստիճան չեկիստը արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը»:[/b] Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինիս վկայությունը հրատարակվել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում: [img]/ups/images/0746803001471590837237679.jpg[/img] Չարենցին թաղում են գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, ամայի վայրում: Այս մասին ամենալուրջ վկայությունը կապվում էր Եղիշե Հովհաննիսյան անուն-ազգանունով մի մարդու հետ: Նա 40-ականների վերջին նյութեր է հավաքում, ցուցակագրում 15 հոգու, ովքեր հիմնավոր վկայություններ են տալիս Չարենցի թաղման վայրի մասին: Ենթադրություն կա նաև, որ Չարենցը թաղված է Ողջաբերդ տանող ճանապարհի եզրին: Այդ տեղում 1957թ.-ին կառուցվել է կամար, որի վրա փորագրվել են Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը: Չարենցի կամարը ուխատեղի է բազմաթիվ մտավորականների, երիտասարդ պահպանողականների, չարենցասերների համար: [img]/ups/images/0908894001471594522128455.jpg[/img] Չարենցին սպանելու պատճառներն ուսումնասիրողները առաջ են քաշում երկու վարկած: Առաջինը հղվում է համատարած բռնաճնշումների տրամաբանությանը: Բռնաճնշումների հիմք է հանդիսացել չեկիստների հայթայթած հետախուզական տեղակությունը, իբր Ազատ աշխարհի երկրները պատրաստվում են հարձակվել ԽՍՀՄ-ի վրա (իրականում այդ տեղեկատվությունը կեղծ է եղել): Այսինքն, խորհրդային ղեկավարները վախեցել են, որ հասունացող համաշխարհային պատերազմի դեպքում խորհրդային ստորացված, ճնշված ժողովուրդը, մտավորականների, հասարակական հեղինակությունների, ազատամիտ մարդկանց առաջնորդությամբ կապստամբեն և խորհրդային հակամարդկային բռնաճնշումից ու բռնազավթումից ազատվելու փորձ կանեն: Այդ պատճառով կազմակերպել են զանգվածային բռնաճնշումներ և հալածանքներ: [img]/ups/images/0972983001471590853766167.jpg[/img] Երկրորդ վարկածն անհատական է և առնչվում է «Սասնա ծռեր» էպոսի հրատարակմանը: Այսինքն, խորհրդային ղեկավարությունը վախեցել է, որ Չարենցը, հրատարակելով «Սասնա ծռերը», նպատակ է հետապնդել ոգևորելու հայ ժողովրդին, բարձրացնելու նրա ինքնագիտակցությունը, մղելու անկախության համար պայքարի: Այդ պատճառով նրան համարել են շատ վտանգավոր և սպանել են: Այս երկու վարկածներն իրար լրացնում են: Սակայն ուշագրավ է, որ Չարենցի նկատմամբ հալածանքները սկսվել են «Սասնա ծռեր» էպոսի Ա հատորի հրատարակումից հետո: [img]/ups/images/006926000147159086435716.jpg[/img] Կադրեր «Մահվան տեսիլ» ֆիլմից («Ազատություն» ռադիոկայանը Չարենցի սպանության մասին կինոդրաման նկարահանել է 2012թ.)

Նմանատիպ նյութեր