211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․«Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի համարներից մեկում որպես հյուր հրավիրված 29-ամյա կինը գաղտնի հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով․ վնասի չափը մոտ 25 հազար դոլար է

views-count31968 դիտում article-date 12:30 17-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Նազարբեկյան թաղամաս թիվ 25/5 հասցեում գործող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրում որպես հյուր հրավիրված, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 29-ամյա Արմինե Ա․-ն, ՀՀ մարզերից մեկի բնակիչ 22-ամյա Սերոբ Հ․-ի կողմից նախորոք ամրագրված համարից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը և ոսկյա վզնոցը` իր խաչով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սերոբ Հ․-ն, Երևանի քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։00-ից միչև 10։30-ն ընկած ժամանակահատվածում նշված հասցեում իր կողմից հրավիրված Արմինե Ա․-ն օգտվելով իր քնած լինելու հանգամանքից գողացել է «Iphone» մոդելի բջջային հեռախոսը և մոտ 250 գրամ կշռվող ոսկյա վզնոցը իր խաչով՝ պատճառելով 25 հազար դոլարի վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով` Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում Արմինե Ա․-ն հայտնաբերվել, ձերբակալել և տեղափոխել է ոստիկանություն, իսկ գողոնը հայտնաբերվել է։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր