Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ Հաղթանակ գյուղի այգիներում հրդեհ է բռնկվել չշահագործվող «Գազել»-ում․ օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի դաշտերում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վարդան Աբովյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Մուրադյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովիկ Եղիկյանը, Վլադիմիր Ղարագեդյանը և կրտսեր պարեկ Կարեն Ստեփանյանը։
Հրշեջ փրկարարները մարել են չշահագործվող «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Վահագն Պապյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայր է ժամանել նաև Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը։
Լուսանկարները ուտեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։