211652_close_icon
views-count15714 դիտում article-date 16:28 14-08-2016

Բրյուսելում լոտոյով 6 մլն եվրո շահած հաջողակը չի հասցրել ստանալ գումարը

Բելգիայի ազգային վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր շահումն է գրանցվել, սակայն ռեկորդային՝ 6 մլն եվրո գումարը շահողը չի հասցրել ստանալ այն օրենքով հաստատված ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն. Օգոստոսի 13-ին լրացել է գումարը ստանալու վերջնաժամկետը, սակայն, ըստ Ազգային վիճակախաղի ներկայացուցչի, վերջինս չի ներկայացել: Հաջողակին գտնելու նպատակով համապատասխան հայտարարություններ էին տպագրվել թերթերում 3 պաշտոնական լեզուներով՝ ֆրանսերեն, հոլանդերեն եւ գերմաներեն:

Նմանատիպ նյութեր