211652_close_icon
views-count2362 դիտում article-date 16:45 17-11-2018

Բելգիայի բնակիչներից մեկը լոտոյով ավելի քան 50 մլն եվրո է շահել

Բելգիայի բնակիչներից մեկը EuroMillions լոտոյով շահել է ավելի քան 50 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ EuroMillions-ի շնորհիվ ամեն տարի Բելգիայի մի քանի բնակիչ դառնում է միլիոնատեր: 2018 թվականի օգոստոսին բնակիչներից մեկը շահել էր 108 մլն եվրո, իսկ 2016 թվականի հոկտեմբերին մի հավաքարար կարողացել էր հաղթել 168 մլն եվրոյի ջեքփոթը, որը Բելգիայի Թագավորության պատմության մեջ ամենախոշոր շահումն է: EuroMillions-ի առաջին խաղարկությունն անցկացվել է 2004 թվականի փետրվարին երեք երկրում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: 2004-ին խաղարկությանը միացել էին ևս վեց երկիր՝ Լյուքսեմբուրգը, Բելգիան, Շվեյցարիան, Պորտուգալիան, Իռլանդիան և Ավստրիան: Լոտոյի մեկ տոմսի արժեքը 2,5 եվրո է: Ընդհանուր խաղի մասնակիցների թիվը 200 մլն մարդ է:

Նմանատիպ նյութեր