ԻՊ-ի «կենդանի պատնեշ» կազմող հազարավոր խաղաղ բնակիչներ ազատագրվել են
«Իսլամական պետության» ձեռքում պատանդ պահվող 2 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են ազատագրվել Սիրիայի հյուսային Մանբիջ քաղաքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նախկին պատանդներին ԻՊ գրոհայինները որպես «կենդանի պատնեշ» էին օգտագործում՝ կառավարական ուժերից պաշտպանվելու համար։
Մարդկանց հնարավոր է եղել ազատագրել ԻՊ-ից Սիրիայի դեմոկրատական ուժերի՝ Մանբիջի վրա գրոհի արդյունքում, որոնց օգնել են ամերիկյան ռազմաօդային ուժերը։ Նշված ուժերի կազմում հանդես են գալիս քրդական ջոկատներ, արաբական ընդդիմության կոալիցիոն, հայ, ասորի և թուրքմեն խմբեր։
Մանբիջի բնակիչները ցնծության մեջ են. տղամարդիկ ցուցադրաբար սափրում են մորուքները, որոնք նրանց պարտադրել էին պահել ահաբեկիչները, իսկ կանայք դեն նետել մուսուլմանական փարաջաները։