3331 դիտում
19:40 13-02-2022
Փաստաբան. «Քաղաքապետի ֆունկցիաների մեջ չի մտնում այնպես անել, որ ոստիկանությունը կենդանի պատնեշ կազմի ու թույլ չտա ընտրված ավագանու անդամները մուտք գործեն աշխատավայր». Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով Վարդենիսի քննչական բաժնից ստացվել է տեղեկանք, որ հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունից իրենց մոտ ստացվել է «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում, համաձայն որի հունվարի 4-ին Վարդենիս համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Արմենի Մելքոնյանը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր հորդորով ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել, որպեսզի Վարդենիս համայնքի ղեկավարի երդմնակալության արարողության համար հրավիրված «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների ավագանու անդամները մտնեն Վարդենիսի համայնքապետարան: Փաստի առիթով Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանը այս առիթով Aravot.am-ին ասաց. «Եթե հիշում եք, այդ օրը ավագանու ընդդիմադիր անդամները եկան, որպեսզի մուտք գործեն իրենց աշխատավայր՝ համայնքապետարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Ոստիկանների այդ գործողությունները ապօրինի էին եւ այդ մասով, եթե չեմ սխալվում, էլի ինչ-որ պրոցես կա, որովհետեւ պատգամավոր Արամ Վարդեւանյանն էր հրապարակային դիմել դատախազություն, եւ վերջինը ինչ-որ գործողություն արել է: Բայց այդ թույլ չտալուց անմիջապես հետո Արամ Մելքոնյանը հարցազրույց տվեց ու ասաց, որ ինքն է այնպես արել, որպեսզի ավագանիները չկարողանան մուտք գործել համայնքապետարան: Հաղորդման իմաստն այն է, որ մենք ուզում ենք հասկանալ՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանն այնպիսի հնարավորությունների տեր անձնավորությո՞ւն է, որ կարողանում է ոստիկանությանը ասել՝ այս կամ այն մարդուն չթողնեն մուտք գործել իր աշխատավայր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
15681 դիտում
15:54 15-08-2018
Գագիկ Միրիջանյան. «Մարզպետի ֆունկցիաների մեջ է մտնում իր աշխատաոճով բացառել կոռուպցիան». Hetq.am
4590 դիտում
23:14 13-08-2016
ԻՊ-ի «կենդանի պատնեշ» կազմող հազարավոր խաղաղ բնակիչներ ազատագրվել են
1495 դիտում
22:52 29-02-2024
«Ակադեմիական քաղաք» պետք է մուտք գործեն միայն մատակարարող մեքենաները․ Փաշինյան