Ռիո-2016. Հայ ազատ ոճային ըմբիշներն օլիմպիական ավանում մարզում են անցկացրել. ֆոտոշարք, տեսանյութ
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի, մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի, ինչպես նաև Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Ռիոյում են:
Ըմբիշներն իրենց լավ են զգում: Անցկացրել են խաղ-մարզում: Ամեն ինչ ընթանում է` ըստ ծրագրի: Հայտնի էր, որ ազատ ոճայիններն իրենց ելույթներից առաջ մեկշաբաթյա հավաք են անցկացնելու Ռիոյում:
Ռիո են ժամանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, մարզիչ Էդուարդ Սահակյանը, ինչպես նաև ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: