211652_close_icon
views-count74217 դիտում article-date 23:16 18-08-2017

Ազատ ոճային ըմբիշը, ով ժամանակին եղել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի մրցանակակիր, օգնության կարիք ունի. նա գտնվում է հիվանդանոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկրորդ օրն է՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնում է գտնվում է Փարպի գյուղի բնակիչ, 74-ամյա Նազար Ալբարյանը, ով ազատ ոճային ըմբիշ է, ժամանակին եղել է աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ 1968 թվականին էլ Մեքսիկայում կայացած օլիմպիական խաղերում 52 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըմբիշի մոտ առկա հիվանդությունները Աշտարակի հիվանդանոցը ի զորու չէ հայտնաբերել կամ բուժել, և նրան անհրաժեշտ է տեխնիկապես ավելի հարուստ հիվանդանոց: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դուստրը ասում էր, որ երեկ ժամը 14:00-ի սահմաններում վատացել է և բերել են Աշտարակի հիվանդանոց, որտեղ իրենց շատ ջերմ և հոգատար ընդունել են, սակայն հիանդանոցը ապահովված չէ անհրաժեշտ սարքավորումներով՝ հիվանդին լիարժեք հետզոտելու և կոնկրետ բուժում նշանակելու համար: Նազարի ընկերները, ովքեր նույնպես տեսակցության էին եկել վերջինիս, ասացին, որ իրենց սպորտսմեն ընկերը այսպիսի պայմաններում բուժում ստանալուն չէ արժանի, նամանավանդ, որ նրան իսկապես պետք է լուրջ ստուգումներ, մասնավորապես, ինչպես իրենք նշեցին, գլուխը պետք է նկարվի: Սակայն, չնայած հիվանդանոցային անմխիթար պայմաններին, բոլոր հարազատներն էլ միաբերան շնորհակալություն էին հայտնում թե՛ տնօրենից, թե՛ բուժանձնակազմից, ովքեր շատ ուշադիր և հոգատար վերաբերմունք են ցուցաբերում հիվանդի հանդեպ: Ըմբիշի հարազատները խնդրեցին, ինչպես ՀՀ Առողջապահության նախարարությունից, այնպես էլ մյուս բարերար և սպորտի մասին մտածող մարդկանցից, որ ժամանակին մեր հայրենիքին պատիվ բերած մարզիկը տեղափոխվի այլ հիվանդանոց և ստանա այնպիսի բուժում, ինչպիսին որ պետք է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր