3838 դիտում
17:02 08-05-2016
Հայաստանը Ռիոյի օլիմպիական խաղերում կունենա 3 ազատ ոճային ըմբիշ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարի վերջին մրցումային օրը:
Հայաստանը ներկայացել էր ազատ ոճային երեք ըմբիշներով` Դավիթ Սաֆարյան 65 կգ, Գրիգոր Գրիգորյան 74 կգ և Մուսա Մուրթազալիև 86 կգ:
Աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ամերիկացի ըմբիշին, իսկ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը 0:4 հաշվով զիջեց գերմանացի Վիլյամ Հարթին:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը մեկնարկեց հաղթանակով: Նա որակավորման փուլում 11:0 հաշվով հաղթեց բելառուս Անդրեյ Կարպաչին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթում էր Իսպանիայի ներկայացուցիչ Թայմուրազ Ֆրիև Նասկիդաևին, սակայն պարտվեց 8:18 հաշվով:
Այսպիսով` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նմանատիպ նյութեր
2215 դիտում
14:59 12-05-2016
2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին
4102 դիտում
17:14 22-08-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
2018 դիտում
22:09 03-03-2016
Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների
Այս բաժնից
2287 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2635 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3937 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային