211652_close_icon
views-count2661 դիտում article-date 19:59 13-08-2016

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի վարչությունից, Բ. Սահակյանը կարեւորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները, համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են եւ պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար: Երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների:

Նմանատիպ նյութեր