2977 դիտում
15:27 12-10-2018
Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջին ընդհանուր ժողովին:
Ինչպես
տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ողջույնի խոսքում Նախագահը միջոցառումը խորհրդանշական է համարել՝ նշելով, որ իրականացվել է նախնական աշխատանք կառույցի ստեղծման եւ մոտակա տարիներին նրա բնականոն գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Բակո Սահակյանը նման հասարակական կառույցի ստեղծումը որակել է կարեւոր ու պահանջված: <<Ձեր գործունեությունը եւ սկզբունքային դիրքորոշումը շատ կարեւոր են երկրում ամենասուր թեմաների եւ խնդիրների շուրջ առողջ երկխոսություն ապահովելու, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումներ եւ մտքերի փոխանակում կազմակերպելու տեսանկյունից, որոնք քաղաքակիրթ քաղաքական կուլտուրայի հիմնասյուներից են>>, - շեշտել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը գործուն աջակցություն կցուցաբերի կազմակերպության բոլոր բարի նախաձեռնություններին:
Նմանատիպ նյութեր
2895 դիտում
19:59 13-08-2016
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացմանը
Այս բաժնից
778 դիտում
16:50 08-02-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն արևմտյան ինստիտուտներին մեղադրել է երկերեսանիության մեջ
973 դիտում
15:56 08-02-2025
Զելենսկին ցուցադրել է ուկրաինական հազվագյուտ մետաղների հանքավայրերի գաղտնազերծված քարտեզը
1024 դիտում
15:40 08-02-2025
Հավկիթի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում․ սրճարաններում հավելագին են սահմանել, խանութներում հավկիթը գողանում են