Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է նոր զորամասի բացմանը
Ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում սկսված հաստիքակազմակերպչական բարեփոխումների համալիր ծրագրի համաձայն ստեղծվել են մի շարք նոր զորամասեր ու ստորաբաժանումներ՝ այդ թվում հաշվի առնելով արդի մարտական գործողությունների վարման առանձնահատկությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգում:
Նման զորամասերից մեկի բացմանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է զորամասի ծառայողական ու կենցաղային նշանակության գոտիներում, գնահատել իրականացված շինարարական աշխատանքների որակը:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]