3301 դիտում
15:45 04-06-2018
Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին
Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին:
Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:
«Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենք ժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին հաջողություններ ունենք», - նշել է Վահրամ Բալայանը:
Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան , Արցախ և բացահայտել երբեմնի ցանկությունը՝ այս երկու երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին:
«Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, և միջազգային հանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հասցեագրված դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Դեյվիդ Ուորները:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
19:59 13-08-2016
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացմանը
2929 դիտում
15:27 12-10-2018
Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին
Այս բաժնից
826 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
970 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին
1186 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ