2647 դիտում
14:18 13-08-2016
Եվս մեկ բարեկարգված բակ` Նոր Նորք վարչական շրջանում
Երևանի զարգացման 2016թ. ծրագրերով շահագործման է հանձնվել Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 28 և 28/1 շենքերի բակային տարածքում կառուցված շուրջ 900քմ տարածք զբաղեցնող մանկական խաղահրապարակը:
Խաղահրապարակի բացմանը ներկա են եղել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և նույն տարածքից ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Շրջելով տարածքում՝ նրանք ծանոթացել են կատարված աշխատանքների վերջնարդյունքին, բակում ստեղծված հարմարությություններին: Զրույցի ժամանակ բնակիչները գոհունակությամբ նշել են, որ, չնայած շինարարության ընթացքում ծագած ժամանակավոր որոշ անհարմարություններին, երեխաներն այսուհետ կխաղան իրենց երազած բակում:
Խաղահրապարակը բաժանված է երկու մասի. մի հատվածում երեխաների համար կառուցված, արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի խաղադաշտն է՝ նախատեսված նաև բասկետբոլի համար, իսկ մյուս մասում խաղադաշտն է՝ մանկական խաղով: Երեխաների շրջանում առողջ ապրելակերպը խթանելու նպատակով տարածքում տեղադրվել են նաև մարզասարքեր: Սալապատ ճեմուղիներ, նստարաններ, ցայտաղբյուր ունեցող հանգստի վայրը կծառայի ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին:
Նախագծողները հատուկ ուշադրություն են դարձրել նաև կանաչապատմանը. տարածքը ձևավորված է սիզամարգերով, ծաղկանոցով, մշտադալար տնկիներով: Ուրախ տրամադրություն են փոխանցում նաև հարակից շինությունների պատերի նկարազարդումներրը: Խաղահրապակն ամբողջությամբ ապահովվված է արտաքին լուսավորությամբ: Տարածքը հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժին:
Խաղահրապարակը կառուցելուն զուգահեռ բարեկարգվել է նաև հարակից ճանպարhահատվածն ու բակային տարածքը:
Արմեն Ուլիխանյանն ու Ռոբերտ Սարգսյանը բնակիչների հետ նաև խորհրդանշական եղևնի են տնկել բակում:
Նշենք, որ այս տարի Նոր Նորքում նախատեսվում է բարեկարգել ավելի քան 30 բակային տարածք:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
11743 դիտում
23:15 24-09-2020
Նորք-Նորք վարչական շրջանում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2465 դիտում
17:45 24-08-2016
Նոր բակ և մանկական զվարճալի միջոցառում` Նուբարաշեն վարչական շրջանում
Այս բաժնից
784 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1123 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին
1627 դիտում
19:36 09-01-2025
ՀՀ-ն պարտավորվում է Պետրոսյանին վճարել 50․000 եվրո․ ՄԻԵԴ-ի որոշում