Հայտնաբերվել է օձ
Օգոստոսի 12-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 24/4 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 19.31-ի ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 56 շենքի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք: