211652_close_icon
views-count10575 դիտում article-date 16:46 17-01-2015

Աղմկեցին, ձեռքը երկարացրեց դեպի բջջային հեռախոսը, ես էլ կրակեցի. Թամարա Յայլոյանը մասնակցել է Վալերի Պերմյակովի հարցաքննությանը.168.am

Փաստաբան Թամարա Յայլոյանը, որպես Վալերի Պերմյակովի հանրային պաշտպան, մասնակցել է որպես կասկածյալ նրա հարցաքննությանը, ինչպես նաև մի քանի այլ քննչական գործողությունների: [url=http://168.am/2015/01/17/445395.html]168.am[/url]-ը զրուցել է փաստաբանի հետ, ով հրաժարվել է նրա պաշտպանությունից: [b]- Տիկին Յայլոյան, որպես փաստաբան ի՞նչ քննչական գործողությունների եք մասնակցել:[/b] – Մասնակցել եմ անձնական խուզարկությանը, ներկա եմ գտնվել նրանից կրակոցի հետքերի վերաբերյալ նմուշներ վերցնելուն, և, որպես կասկածյալ՝ հարցաքննությանը: [b]- Շարունակելո՞ւ եք իրականացնել նրա պաշտպանությունը, կմասնակցե՞ք այլ գործողությունների: [/b] – Ես հայտարարել եմ, որ չեմ պաշտպանի իրեն: Հունվարի 13-ին երեկոյան Ռուասատանի կողմի ներկայացուցիչը՝ քննիչը, եկել էր իմ աշխատասենյակ, ասաց, որ հունվարի 14-ին կալանքի հարցն է քննարկվելու, դատավոր է ժամանելու, ցանկալի է, որ ներկա գտնվեմ: Ես ասացի, որ չեմ կարող ներկա գտնվել: Այդ ժամանակ զանգահարեցի որոշ մարդկանց, ասացի, որ գուցե տղամարդ փաստաբաններ մասնակցեն, ցանկություն ունենան: Զանգահարեցինք՝ հրաժարվեցին, ասացին, որ չեն ցանկանա մասնակցել: Դրանից հետո նա գնաց, և երևի փաստաբան էին հրավիրել Ռուսաստանի Դաշնությունից, որը ժամանել էր, և երևի ներկա է գտնվել կալանքի սանկցիայի ժամանակ, որովհետև կալանքի սանկցիա տրվել է, և որքան հասկանում եմ՝ որպես մեղադրյալ հարցաքննվել է: Իսկ քանի որ և՛ մեր, և՛ ռուսական օրենսդրությամբ անկախ նրանից՝ զինծառայողը ցանկանում է փաստաբան ունենալ, թե ոչ, պարտադիր պետք է փաստաբան ներգրավվի, ուրեմն առանց փաստաբանի գործողություն չեն կատարել: Իսկ եթե մեր կողմից փաստաբան չի եղել, ուրեմն իրենք են փաստաբան բերել: Ես չգիտեմ, թե իմ հրաժարումն այնտեղ ինչպես են ձևակերպել: Ըստ օրենքի՝ ես իրավունք չունեմ հրաժարվելու պաշտպանությունից, այլ իմ պաշտպանյալը պետք է հրաժարվի իմ ծառայություններից: Հիմա գուցե իրենք ձևակերպել են, որ Պերմյակովն է հրաժարվել: Գուցե ձևակերպումն այդպես են տվել, կամ չգիտեմ՝ գուցե ձևակերպում որևէ կերպ չեն տվել, ես այսօր ցանկանում էի նաև զանգահարել, իրենց հետ ճշտել, թե այդ մասն ինչպես է ձևակերպվել: [b]-Ինչո՞վ է պայմանավորված, որ այլևս չեք ցանկացել շարունակել իրականացնել պաշտպանությունը: [/b] -Էմոցիոնալ առումով չկարողացա: Ես նորից եմ կրկնում՝ գտնում եմ, որ ճիշտ կլիներ մասնակցեի: Ճիշտ կլիներ, որ եթե ես էլ չէի մասնակցում, գոնե մեր կողմից փաստաբան մասնակցեր: Իմ հրաժարումը ոչ պրոֆեսիոնալ էր, բայց չկարողացա իմ էմոցիաները կառավարել: Այսպես ասեմ: Չկարողացա կառավարել: Ես, ճիշտ է, զբաղվել եմ բազամաթիվ սպանությունների գործերով: Արդեն մոտ 17-18 տարի փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում, և երևի թե ավելի դաժան գործերով եմ զբաղվել, բայց երբևիցե չէի մասնակցել գործով, որտեղ մանկահասակ երեխայի էին սպանել, և դա էմոցիոնալ առումով մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա և չկարողացա դիմանալ: [b]- Պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Դուք ասացիք, որ մասնակցել եք որպես կասկածյալ նրա հարցաքննությանը: Որևէ պատճառաբանություն հնչեցվե՞լ է: [/b] – Ո՛չ: Ինքը որևէ պատճառաբանություն չի հնչեցրել: Հարց էր տրվում՝ ինչո՞ւ կրակեցիր: Ասում է՝ չգիտեմ, աղմկեցին, ձեռքը երկարացրեց դեպի բջջային հեռախոսը, ես էլ կրակեցի: Ամբողջությամբ կարդացեք [url=http://168.am/2015/01/17/445395.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր