Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնաին բորսաներում այսօր առավոտյան նավթի գների բարձրացում է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները։
Ինչպես փոխացնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,17 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46,46 ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է WTI տեխասյան թեթև նավթին, ապա Նյու Յորքի NYMEX բորսայում նրա սեպտեմբերյան մատակարարումների արժեքն աճել է 1.17 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44 ԱՄՆ դոլար։