211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀԿ Կանանց խորհրդի պատվիրակությանը

views-count1899 դիտում article-date 20:03 11-08-2016
Օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կանանց մասնակցությունն օրենսդիր մարմնի աշխատանքներին, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը հասարակական ու քաղաքական կյանքում: Քննարկվել են խորհրդանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավորներ Ռամելա Դադայանը եւ Լյուդմիլա Բարսեղյանը:

Նմանատիպ նյութեր