211652_close_icon

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ

views-count1582 դիտում article-date 19:30 15-06-2016
Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Լոռու մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների աշխատանքները, ինչպես նաև անկեղծ և անկաշկանդ խոսակցություն ծավալվեց ՏԻՄ-ում կանանց ներկայացվացությունը բարձրացնելու, երկրի hանրային, քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքում կանանց դերակատարությունը խորացնելու ուղղությունների և գործողությունների մասին: Հանդիպման շրջանակում կանայք մասնակցեցին Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 50-ամյակին: Ողջունի խոսքով հանդես եկավ Լոռու մարզային կանանց խորհրդի նախագահ, դպրոցի տնօրեն Ա. Խանզադյանը, ինչպես նաև մարզպետ Ա. Նալբանդյանը, և գերաշնորհ Տեր – Ս. Թուլջյանը: Շնորհավորելով օրվա առթիվ մարզպետ Ա. Նալբանդյանը լավագույն ուսուցիչներին հանձնեց պատվոգրեր: Համերգի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ և նվերներ մասնակիցներին, հետաքրքիր գեղեցիկ կատարումներով հանդես եկան դպրոցի տաղանդաշատ երիտասարդ-կատարողները:

Նմանատիպ նյութեր