Տեղի է ունեցել ՀՀկ կանանց խորհրդի երիտասարդ կանանց հանձնախմբի անդրանիկ նիստը
                        Դեկտեմբերի 22-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀկ կանանց խորհրդի երիտասարդ կանանց հանձնախմբի անդրանիկ նիստը: Տեղեկացնենք, որ հանձնախումբը ստեղծելու որոշումը ՀՀԿ կանանց խորհրդում կայացվել էր դեռ դեկտեմբերի 6-ի նիստում: 
Երիտասարդ կանանց հանձնախմբի մեկնարկային առաջին նիստը վարեց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը:
 Ողջունելով ներկաներին Հ. Նաղդալյանը ներկայացրեց կանանց խորհրդի կազմն ու կառուցվածքը, ապա անդրադառնալով հանձնախմբի ստեղծմանը մատնանշեց այն կարևոր ուղղությունները, որոնք հիմք և հրամայական են դառնալու երիտասարդ կանանց գործունեության համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

