211652_close_icon
views-count1510 դիտում article-date 09:36 11-08-2016

Ընդունելության քննությունների և մրցույթի ամփոփման վերջնական արդյունքները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ընդունելության քննությունների, ապա նաև մրցույթի ամփոփման արդյունքում վերջնական տվյալներով, բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 9 հազար 520 դիմորդ։ Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերին, ինչպես նաև ներբուհական քննություններին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը 13 հազար 941 էր։ Ընդունվածներից 1.307-ը գալիք ուսումնական տարում սովորելու է անվճար համակարգում, 8 հազար 120-ը՝ վճարովի։ 93 դիմորդ էլ արտոնություններ կստանա և անվճար կուսանի բուհերի սահմանած տեղերում։ Այս տեղեկությունները մեզ փոխանցեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի դիմորդների ընդհանուր թիվը կազմել Է 13 հազար 600։ Այսինքն՝ փոքրինչ պակաս, քան այս տարի։ Իսկ ընդունվածները եղել են ավելի շատ՝ 10 հազար 864 դիմորդ, որոնցից անվճար համակարգում սովորելու հնարավորություն է ստացել 1.690-ը այս տարվա 1.307-ի դիմաց։ Արտոնյալ պայմաններով անցյալ տարի բուհ է ընդունվել 88 դիմորդ այս տարվա 93-ի փոխարեն։ Ինչ վերաբերում է անբավարար գնահատականներին, ապա վերը նշված բոլոր տեսակի քննություններից այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել 1.530 դիմորդ նախորդ տարվա 1 826-ի փոխարեն։ Նկատենք, որ առկա համակարգում սովորելու հնարավորություն չստացած մի քանի հազար դիմորդները հնարավորության են ունեցել նաև իրենց ուժերը փորձել հեռակա համակարգ ընդունվելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր