1264 դիտում
18:07 01-03-2023
Ամփոփվել են բուհերի ընդունելության 1-ին փուլի միասնական քննությունների արդյունքները. Հայոց լեզվից միջին միավորը 10.84 է
Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:
Ըստ այդմ՝ առաջին փուլի համար հայտագրվել է 6856 դիմորդ, որից 1 քննություն հանձնելու համար հայտագրվել է 2636, իսկ 2 քննություն՝ 4220 դիմորդ:
Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզուներ», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից։
Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 2949 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 2884-ը: Միջին միավորը եղել է 10.46:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 2018 դիմորդ, քննությանը մասնակցել է 1968-ը: Միջին միավորը եղել է 10.84:
«Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 887 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 886-ը: Միջին միավորը եղել է 13.11:
«Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 738 դիմորդ, քննությանը մասնակցել է 718-ը: Միջին միավորը եղել է 10.06:
«Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 581 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 557 դիմորդ: Միջին միավորը եղել է 13.99:
«Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 558 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 543-ը: Միջին միավորը եղել է 11.06:
«Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 14.06:
«Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 130 դիմորդ, քննությանը մասնակցել է 129-ը: Միջին միավորը եղել է 9.72:
«Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 3138 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 3080-ը: Միջին միավորը եղել է 12.87:
«Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 27 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 26-ը: Միջին միավորը եղել է 12.13:
«Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 16 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 16-ը: Միջին միավորը եղել է 14.89:
«Իտալերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 19.25:
«Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75:
ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 14 քննական կենտրոնում, 3-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Մասնավորապես, Սյունիքում՝ Գորիսում ու Կապանում, գործել է երկու, իսկ մնացած մարզերում՝ մեկական կենտրոն:
Հիշեցնենք, որ երկրորդ փուլի հայտերը կընդունվեն 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր
1453 դիտում
17:51 25-05-2024
Հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
752 դիտում
17:47 16-01-2023
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը
955 դիտում
11:59 09-01-2024
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը