211652_close_icon
views-count18707 դիտում article-date 12:27 02-08-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում. 2 օր է՝ տապալված ծառը չեն փորձում հեռացնել, բակում էլ կան մի քանի վտանգավոր ծառեր ևս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է՝ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցի բակում տապալված ծառը Երևանի քաղաքապետարանի կանաչապատման բաժնի աշխատակիցների անտարբերության պատճառով մնացել է դպրոցի բակում:

Չորացած ծառը, որը փտած է եղել, արմատից պոկվել ու տապալվել է:

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցի տնօրինությունը այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, սակայն 2 օր է՝ սայլը տեղից չի շարժվում. ծառը մնացել է տապալված, իսկ դպրոցի բակում կան մի քանի ծառեր, որոնք նույնպես վտանգ են առաջացնում և ամեն պահի հնարավոր է՝ դրանք տապալվեն:

Թե ով պետք է այդ խնդիրը լուծի, դպրոցի տնօրինությունը դեռևս չգիտի, իսկ որ դա պետք է հրատապ լուծվի, գաղտնիք չէ:

Եվ դա պետք է արվի մինչև ուսումնական տարվա սկիզբ:

Դպրոցի տնօրինությունն էլ պետք է գոնե մինչև այդ դպրոցի ցուցանակը, որը իր դարն ապրել է, փոխարինի նորով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր