Մոնրեալի զբոսայգում սկյուռը գողացել է ֆիլմ տեսանկարող տղամարդու տեսախցիկը և ծառը բարձրացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կանադական Մոնրեալի զբոսայգիներից մեկում սկյուռը տարել էր ֆիլմ նկարահանող տղամադու հատուկ տեսախցիկը, որը վերջինս տեղադրել էր գետնին՝ սկյուռերի մասին ֆիլմ նկարահանելու համար:
Սկյուռը GoPro հատուկ տեսախցիկով շրջել էր ծառերի վրայով, բարձրացել բավականին բարձր, այնուհետև «վերադարձրել այն»:
Արդյունքում սկյուռը հիանալի ֆիլմ էր տեսանկարել մեծ բարձրությունից, որն էլ եզրափակել էր տղամարդու նկարահանած ֆիլմը:
Ներկայացնում ենք տեսանյութը: