Բաղդադի ծննդատներից մեկում հրդեհի հետևանքով առնվազն 12 նորածին է մահացել
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ծննդատանը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 12 երեխա է մահացել։ Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրահաղորդալարերի կարճ միացումը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում ողբերգական դեպքից։
Իսկ ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ Սիրիայի մանկական հիվանդանոցներից մեկի վրա ահաբեկիչների արձակած արկի պայթյունից13 մարդ է մահացել։