Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-իՆ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել և այժմ սպասում են նրա արձագանքին՝ արդյո՞ք դրանք կընդգրկվեն նոր ձևավորված կառավարության ծրագրում։
Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել։ «Առաջարկներն ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին: Դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերևա ծրագրի մեջ։ Կլինի, կերևա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել»,- ասաց Արեգ Ղուկասյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է։ Նա 2003-ից մինչև 2012 թվականը երկու անգամ Աժ պատգամավոր է դարձել։ Երկու անգամ էլ՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]