Ավտովթար Սանկտ Պետերբուրգ տանող ճանապարհին՝ մեծ արագության պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սանկտ Պետերբուրգ տանող ավտոճանապարհին LADA մակնիշի ավտմեքենայի 19-ամյա վարորդը մեծ արագությամբ ընթանալիս՝ դուրս է եկել վազանցի և բախվել հանդիպակաց գոտով ընթացող բեռնատարին:
Բախման հետևանքով վերջինիս՝ 21, 19 և 26 տարեկան ուղևորները հարվածից դուրս են շպրտվել ավտոմեքենայից և ավելի ուշ մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել:
LADA-ի 19-ամյա վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով նույնպես հոսպիտալացվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրել է ականատեսի ավտոմեքենայի հատուկ տեսախցիկը: