211652_close_icon
views-count5545 դիտում article-date 20:33 09-08-2016

Եվրոպայի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Սևիլյա». Բեյլն ու Ռոնալդուն բաց կթողնեն հանդիպումը

Այսօր Նորվեգիայում տեղի կունենա Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը` «Ռեալի» և «Սևիլյայի» միջև: Բումքեյքերական գրասենյակները այս խաղում բացահայտ նախապատվություն են տալիս «արքայական» ակումբին, որի հաղթանակի գործակիցը կազմում է 1,93, ոչ-ոքին` 3,76, իսկ «Սևիլյայի» հաղթանակը` 4,32: Հարկ է նշել սակայն, որ «Ռեալը» հանդիպմանը մասնակցելու ոչ ամենաուժեղ կազմով: Մասնավորապես, հանդիպմանը չեն մասնակցի Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն: Գոլ խփելու ամենամեծ հնարավորությունը` ըստ բուքմեյքերների, ունի «Յուվենտուսից» «Ռեալ» վերադարձած իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, որի գոլի գործակիցը կազմում է 2,36:

Նմանատիպ նյութեր