«Բարսելոնա»-«Ռեալ». Իսկոն և Կարվահալը բաց կթողնեն խաղը
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում այսօր կայանում է հանրահայտ սուպերկլասիկոն. «Բարսելոնա»-«Ռեալ»:
Մադրիդյան ակումբի հայտացուցակում տեղ չեն գտել պաշտպան Դանիել Կարվահալն ու կիսապաշտպան Իսկոն:
Երկու խաղացողներն էլ վնասվածք էին ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բավարիայի» հետ առաջին խաղում (2:1) և չեն հասցրել ապաքինվել:
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին: