Պոլ Պոգբա. Շնորհակալ եմ «Յուվենտուսին»
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան պոլ Պոգբան, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային` 105 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/09/92483/]տեղափոխվեց [/url]«Մանչեսթեր Յունայթեդ», դիմել է տուրինյան ակումբի երկրպագուներին:
«Շնորհակալ եմ «Յուվենտուսին» և բոլոր յուվենտուսցիներին: Բաժանումը ոչինչ չի նշանակում, կարևորը` ժամանակն է, որը մենք միասին անցկացրել ենք», ասել է Պոգբան: