Պոլ Պոգբա. Իմ ժեստի մեջ վիրավորական ոչինչ չկար, որպեսզի սկանդալ դարձնեին. տեսանյութ
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան հերքել է որոշ լրագրողների այն կարծիքը, որ Ալբանիայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/16/88029/]հանդիպման[/url] (2:0) վերջում Պայեյի գոլից հետո ցանկացել է ինչ որ մեկին վիրավորել:
«Պայեյի գոլը իմ կողմից նշելը սովորական բան էր, որը սկանդալ դարձավ: Անկեղծ եմ ասում, այդտեղ ոչ մի վիրավորական բան չկար, ոչ մեկին հասցեագրված չէր ու կապ չունի, որ ես այդ խաղում ընդամենը փոխարինման էի դուրս եկել:
Ես շատ էի ուրախացել, շրջվեցի դեպի տրիբունա, որտեղ իմ մայրն ու եղբայրն էի և սովորության համաձայն բռունցքներս սեղմած վեր պարզեցի: Այդքանը», ասել է Պոգբան: