Պուտինը Բաքու է ժամանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ժամանել է Ադրբեջան, որտեղ կայանալու է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում, հաղորդում է Interfax-ը:
Հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ է անցկացնելու նշված երկրների նախագահների հետ։
«Կասպյան եռյակի» ուշադրության կենտրոնում են լինելու մի շարք խոշոր տնտեսական նախագծեր, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակը։
Բաքվից Պուտինն ուղևորվելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ վաղը՝ օգոստոսի 9-ին, հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։